 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՕԳՈՍՏՈՍԻ 2025թվականի N 342-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, հիմք ընդունելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 981-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 851-Ն,Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1274-Ն որոշումներըև Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 9-Ա և 2024 թվականի մարտի 20-ի թիվ 22-Ա որոշումները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերը առաջարկված փոխհատուցման գումարներով ուղղակի վաճառքով օտարելու Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Զ. ԱՌԱՔԵԼՅԱՆ
2025թ. օգոստոսի 07
ք.Քաջարան