Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՓԵՏՐՎԱՐԻ 2023թվականի N 86-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 08-Ի ԹԻՎ 399-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 33-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 08-ի  «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան 4-րդ փողոց 1/10 հասցեում գտնվող <<ԶՊՄԿ>> ՓԲ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ ջրավազաններն օրինական ճանաչելու մասին» թիվ 399-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա/ Որոշման 1-ին պարբերությունում <<202,3քմարտաքին /167,4 քմներքին/>> բառերը փոխարինել <<282,1քմարտաքին /191,34քմներքին/>> բառերով։

բ/ Որոշման 2-րդ պարբերությունում << ընդհանուր 348,7x15000x0,0456=238510 /երկու հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր տասը/  ՀՀ դրամ>> բառերը փոխարինել <<ընդհանուր 428,5x15000x0,0456=293094 /երկու հարյուր իննսուներեք հազար իննսունչորս/  ՀՀ դրամ>> բառերով։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան