Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՄԱՐՏԻ 2025թվականի N 186-Ա

ՔՐԻՍՏԱՓՈՐ ՏԻԳՐԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 84 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,045 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և  43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի «Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 45-Ա որոշումը և  2025 թվականի մարտի 06-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած մրցույթի թիվ 07 արձանագրությունը`

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 2-րդ փողոց 84 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N20122024-09-0004/ բնակավայրերի նշանակության 0,045հա հողամասը  201600 /երկու հարյուր մեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամով օտարելու աճուրդում հաղթող Քրիստափոր Տիգրանի Առաքելյանին /ծնված՝ 10081972թ, AR0334619, տրված 0206.2017թ. 061 կողմից/: 

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2025թ. մարտի  11
ք.Քաջարան