Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՄԱՅԻՍԻ 2023թվականի N 197-Ա

ՍԵՅՐԱՆ ՍԵՐԳԵՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՁԱԳԻԿԱՎԱՆ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ 1/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,06593 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և  43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի «Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 13-Ա որոշումը և  2023 թվականի մայիսի 26-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած աճուրդի թիվ 23 արձանագրությունը` 

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս 1/2 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,06593 հա հողամասը 210220 /երկու հարյուր տաս հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Սեյրան Սերգեյի Գրիգորյանին /AR0683148, տրված 10.05.2018թ. 061 կողմից/: 

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան