Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 315-Ա

ՊԵՏԱԿԱՆ /ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 271 կետերով,  «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով , հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 41-Ա որոշումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված  «Պետական /համայնքայինսեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի  տրամադրման մասին  պայմանագրում» /գրանցված է սեղանամատյանում 6191/ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա/ Պայմանագրի 1.1-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝

«1.1  Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է սկսած 2025 թվականի հունիսի 1-ից տարեկան 71924963 /յոթանասունմեկ միլիոն ինը հարյուր քսանչորս հազար ինը  հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, գյուղ Գեղի Փիրլու 1 հողամաս հասցեում գտնվող  պետական սեփականություն հանդիսացող ջրային նշանակության հողերից 105,292 /մեկ հարյուր հինգ ամբողջ երկուր հարյուր իննսուներկու/ հեկտար հողամաս։»

 2 Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2025թ. հունիսի  18
ք.Քաջարան