Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 267-Ա

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԻՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,1596 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետերով, Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման Հավելված 1-ի 7-րդ կետի`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

1. Քաջարան համայնքի Գետիշեն գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,1596հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր 09-106-0416-0001-ից/ հողամասի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ վարելահողի։

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2025թ. մայիսի  14
ք.Քաջարան