 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025թվականի N 378-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 10-րդ հոդվածի 1-ինմասով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 326-Ա հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 2233-Ա հրամանը․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հաստատել Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2․3-15) առաջացած նոր պաշտոնի անձնագիրը՝ համաձայն հավելվածի N 1-ի։
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշումից բխող գործառույթների պատշաճ իրականացումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 15
ք.Քաջարան