Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ԱՊՐԻԼԻ 2025թվականի N 250-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդկետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստդրագտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ  ենթակետով ևհաշվի առնելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն  Արմեն Սարուխանի Զոհրաբյանի լիազորված անձ  Վահե Վլադիմիրի Մանուկյանի  դիմումը՝   

      1.Հայաստանի Հանրապետության,  Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող Հայաստանի Հանրապետությանը՝  Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին  2024 թվականի մայիսի 21-ին գրանցամատյան թիվ 8713 պայմանագրով  պատկանող (նոտարական ակտի կոդ  845-20240521-2-7958830, նոտարական ակտի գաղտնագիր 7RTTY) խանութին տրամադրել հասցե՝

Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի  մարզ, Քաջարան համայնք, գյուղ  Լեռնաձոր,  2-րդ  թաղամաս, 19 խանութ:

 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2025թ. ապրիլի  21
ք.Քաջարան