Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ <<ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի թիվ 47-Ա որոշումը և ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 21․1-րդ կետի դրույթների`ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածների նշանակույթյան <<էներգետիկայի>> գործառնական նշանակության հետևյալ հողամասերը էլեկտրական էներգիայի փոխադրման համար հենասյուների կառուցման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին․ ա/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 1 հողամասը՝ 0,00980 հա մակերեսով, 598290 (հինգ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր իննսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով, բ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 2 հողամասը՝ 0,01149 հա մակերեսով, 701470 (յոթ հարյուր մեկ հազար չորս հարյուր յոթանասուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով, գ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 3 հողամասը՝ 0,01145 հա մակերեսով, 699030 (վեց հարյուր իննսունինը հազար երեսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով, դ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 4 հողամասը՝ 0,00681 հա մակերեսով, 415750 (չորս հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուրհիսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով; ե/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 5 հողամասը՝ 0,00734 հա մակերեսով, 448110 (չորս հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր տաս ) ՀՀ դրամով; զ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 6 հողամասը՝ 0,00578 հա մակերեսով, 352870 (երեք հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամով; է/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, 7 հողամասը՝ 0,01145 հա մակերեսով, 699030 (վեց հարյուր իննսունինը հազար երեսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով։ 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հերմինե Հարությունյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner