Քննելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 7 շենքի մերձակա տարածքում կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացված նյութերը,
պարզեցի`
Վարչական իրավախախտում կատարած Նորայր Ռուբիկի Սարգսյանը ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 7 շենքի հարևանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է շինություն` երկհարկանի շինություն/ 92,4քմ մակերեսով, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,
որոշում եմ ՝
1. ՆՈՐԱՅՐ ՌՈՒԲԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք` 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. ՆՈՐԱՅՐ ՌՈՒԲԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել ՆՈՐԱՅՐ ՌՈՒԲԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ :
|