Մայիսի 12-ից մայիսի 20-ը ներառյալ, «Գրադարակ» ՀԿ-ն ընդունում է հայտեր Սյունիքի և Շիրակի մարզերից հաջորդ ժամանակակից բազմաֆունկցիոնալ գրադարան ստեղծելու համար: Մինչև մայիսի վերջ գրադարանի համար 1 վայր կընտրվի ներկայացված հայտերից, և կստորագրվի համագործակցության պայմանագիր, իսկ գրադարանի կառուցման աշխատանքները կսկսվեն ամռանը: Գրադարանի բացման ակնկալվող ժամանակահատվածը 2021 թվականի աշունն է:
Կարող են դիմել դպրոցի կամ համայնքի ղեկավարությունը, ինչպես նաև ուսուցիչները և տեղական ակտիվիստները, ովքեր դիմել են դպրոցին և (կամ) գյուղապետին և նրանց հետ պայմանավորվել են գրադարանի համար սենյակ հատկացնելու վերաբերյալ և նաև պայմանավորվել այլ պայմանների շուրջ։ Այդ պայմանները. շենքի ղեկավարումը, որում ստեղծվելու է գրադարան, պետք է 1) համաձայնի գործարկել գրադարանը դպրոցական ժամերից հետո, շաբաթ և կիարկի օրերին (գարդարանի բնականոն աշխատանքն ապահովում է մեր կողմից նշանակված աշխատակիցը), 2) պատասխանատվություն ստանձնել ցուրտ ամիսներին սենյակը տաքացնելու համար, որպեսզի գրադարանի աշխատանքը չդադարի։
Գրադարակ գրադարան ստեղծման համար լրացրեք հայտը մեր կայքում: https://www.gradarak.am/form/. Հայտը լրացնելու մոտավոր տևողությունը 20 րոպե է:
Կարևոր է։ Խնդրում ենք ձեզ նշել «Նշումներ» սյունակում շենքի վարչակազմի՝ սենյակի վերը նշված պայմաններին համաձայնության մասին: Անպայման նշեք հեռախոսահամար և էլ․ հասցեն։
Հարցերի դեպքում զանգահարեք 077 01 18 14 (Արուսիկ)։
Դիմումների վերջնաժամկետ
2021 թվականի մայիսի 12-ից մայիսի 20-ը, մինչև 18:00: