Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՌՈԶԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/04/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ,

Եկեք միասին խթանենք համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանն ուղղված մեր ջանքերը:

Համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ հիմնվել է դրամաշնորհային հիմնադրամ:

Հիմնադրամի համակարգողների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից հայտարարվել է համավարակի (COVID 19-ի) հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրերի մրցույթ ՀՀ խոշորացված համայնքների համար:

Մրցույթին կարող են մասնակցել համայնքապետարանները և/կամ հանրային-մասնավոր միավորումները, ներառյալ՝ սկսնակներն ու անհատ ձեռնարկատերերը, ակնկալելով 5.000-20.000 եվրո, բացառիկ դեպքերում (միջհամայքային ծրագրեր)՝ մինչև 50.000 եվրո աջակցություն: Ոլորտների սահմանափակում չկա:

Ծրագրերը նախատեսում են համայնքի կողմից ներդրում ծրագրի ամբողջական գումարի առնվազն 7%-ի չափով, ֆինանսական կամ բնեղեն արտահայտությամբ:

Մեր համայնքը, կարևորելով ձեռներեցությանն աջակցելու անհրաժեշտությունը, հրավիրում է համայնքի ձեռներեցներին և շահագրգիռ կողմերին համատեղ մասնակցելու դրամաշնորհային մրցույթին:

Հայտադիմումի ձևը կարող եք ձեռք բերել համայնքապետարանից :

Առաջարկները կարող եք ներկայացնել համայնքապետարան մինչև ս/թ ապրիլի 30-ը:

Հարգելի՛ ձեռներեցներ: Մենք պատրաստ ենք նաև հանդիպում կազմակերպել՝ ծրագրի վերաբերյալ մեր պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները Ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու համար:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք նաև կապ հաստատել համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու  Գարեգին Գաբրիելյանի հետ՝ ուղարկելով նամակ garegin_eko@mail.ru էլ. հասցեին, և/կամ զանգահարելով 094-629499 հեռախոսահամար/ներ/ով:

 

Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner