Հարգելի’ քաջարանցիներ և հյուրեր,
Քաջարանի համայնքապետարանը կազմակերպում է ‹‹Մանկական ամառային հանգիստ›› խորագրով բակային ճամբար՝ 2 հերթափոխով:
Մեկ հերթափոխի տևողությունն է 2 շաբաթ:
Ճամբարին կարող են մասնակցել 7 տարին լրացած մինչև 13 տարեկանը ներառյալ բոլոր երեխաները՝ անվճար հիմունքներով:
Գրանցվել ցանկացողները ներկայանան Քաջարանի համայնքապետարան՝ 2-րդ հարկ, 201 աշխատասենյակ ամեն օր՝ ժամը 10:00 – 17:00, բացի շաբաթ, կիրակի օրերից,
1-ին հերթափոխի գրանցումը կատարվում է հունիսի 10-ից մինչև հունիսի 21-ը: Գրանցվելու համար անհրաժեշտ է ծննդյան վկայականի պատճենը և բժշկական տեղեկանք:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 3-21-81:
Քաջարանի համայնքապետարան