Հայաստանի Համայնքների միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆիլմերի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14-35 տարեկան, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2018 թվականի մայիսի 28-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը ներառյալ uca.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ 4 րոպե տևողությամբ մրցույթին մասնակցելու պայմանները բավարարող մասնագիտական կամ սիրողական ֆիլմ: Ֆիլմերը կարող են պատրաստվել ինչպես պրոֆեսիոնալ տեխնիկայով, այնպես էլ սմարթֆոնով։
Ֆիլմի սկզբում պետք է գրվի համայնքի և հեղինակի անունը, ֆիլմի վերնագիրը։ Ֆիլմը պետք է վերաբերի համայնքային կյանքին, ձեռքբերումներին կամ խնդիրներին, ավագանու կամ համայնքի ղեկավարի գործունեությանը և այլն։
Նամակում նույնպես անհրաժեշտ է նշել վերնագիրը, համայնքի անունը, հեղինակի անուն-ազգանունը, տարիքը, բնակության հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ առաջարկ։
Բոլոր աշխատանքները կտեղադրվեն մեր էջում: Մինչ օգոստոսի 1-ը (24:00 Երևանի ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր եկած ֆիլմի համար:
Ֆիլմերը կգնահատվեն նաև Միության հանձնաժողովի կողմից։
Մրցույթում հաղթելու են 10 մասնակցի ֆիլմեր` առավելագույն թվով քվե (like) հավաքած և Միության հանձնաժողովի կողմից ընտրված ֆիլմերը:
Մրցանակների քանակը և մրցանակային ֆոնդը կարող են ավելացվել համայնքների և այլ դոնորների աջակցությամբ։
Յուրաքանչյուր մրցանակակրի կտրվի 50 հազար դրամ խրախուսական պարգև։