Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.04.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից  ներկայացված՝  2024 թվականի ապրիլի 17-ին ժամը 10։00-ին  Քաջարանի մշակույթի պալատում  (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա  «ՀՀ Սյունիքի մարզի 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկում։

07.04.24 ԱՊՐԻԼԻ 7-Ի ՈՒՂԵՐՁ
Սիրելի կանայք, սիրելի մայրեր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա` Ապրիլի 7-ի կապակցությամբ, որը մենք նշում ենք նաև որպես Մայրության և գեղեցկության տոն:Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր, և այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է:Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան և սյուն, իսկ ամուսնու համար՝ թև ու թիկունք: Այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին` իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:Մեր ազգային նկարագիրը ձևավորող անկյունաքարերից մեկը եղել և միշտ կլինի հայ ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը: ... Մանրամասն
07.04.24 ԱՊՐԻԼԻ 7–ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՔԱՋԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Քաջարանի արվեստի դպրոցում կազմակերպվեց տոնական համերգ` օրվա խորհրդին համահունչ։
Կրկին բեմում փայլեցին արվեստի դպրոցի սաները` գեղեցիկ և անմոռանալի պահեր պարգևելով մայրերին, կանանց, քույրերին և ներկաներին։
Համերգին ներկա էին նաև` հանուն հայրենիքի կյանքը չխնայած մեր հայորդիների մայրերը, կանայք և դստրերը։
05.04.24 ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՐԻՆ
Գարնանային մեկամսյակի շրջանակներում՝ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆի աշխատակազմի՝ Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժինը կազմակերպել էր "Ասմունքի մրցույթ" ՝ մայրական խորագիրը կրող թեմայով, որին մասնակցության հայտ էին ներկայացրել Քաջարան համայնքի՝ Գեղի, Բաբիկավան, Ձագիկավան, Լեռնաձոր բնակավայրերի և Քաջարան քաղաքի թիվ 1 և թիվ 2 հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտներ։Ժյուրիի կազմում ընգրկված էին՝ համայնքի արվեստի, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի ավագանու ներկայացուցիչ։ Մրցույթին մասնակցեցին վերոնշյալ դպրոցների ավագ դասարանների թվով 24 ամենատարբեր տարիքի աշակերտներ և բոլորն էլ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel ... Մանրամասն
04.04.24 ԱՊՐԻԼԻ 7–ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հարգելի քաջարանցիներ,
Մայրության և գեղեցկության տոնին՝ ապրիլի 7–ին, Քաջարանի արվեստի դպրոցում, ժամը 17։00–ին տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված օրվա խորհրդին։
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու։
Մուտքն ազատ է։
04.04.24 ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ԱՊՐԻԼԻ 7–ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հարգելի քաջարանցիներ
Հայտնում ենք ձեզ, որ 2024թ. ապրիլի 5-ին, ժամը՝ 15:00-ին ԶՊՄԿ մշակույթի պալատում տեղի կունենա Քաջարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված Քաջարան համայնքի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ասմունքի մրցույթ՝ նվիրված կանանց միամսյակին:
Մուտքը՝ հրավիրատոմսով:
03.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Հարգելի տնտեսվարողներ,հայտնում ենք, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝2. Սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, այդ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի և պահպանի սույն հոդվածի 3-րդ մասում շարադրված՝ վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) (անգլերեն տարբերակը՝ НАССР — Hazard Analysis ... Մանրամասն
31.03.24 Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ` զատում, բաժանում, մեղքերից ազատում և վերադարձ առ Աստված։ Եվ թող Աստծո լույսը ճառագի բոլորիս օջախներում։
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
31.03.24 Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ սուրբ Զատիկը հավուր պատշաճի նշվեց Քաջարանում։

Լուսանկարների շարք

30.03.24 Ավարտվեց "ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ 2024" մինի ֆուտբոլի մրցաշարը` Սյունիքի մարզի քաղաքների միջև։
Մարտի 30-ին կայացավ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆի՝ Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի կողմից կազմակերպված "ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ 2024" մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղը՝ Կապանի և Քաջարանի հավաքականների միջև, որտեղ հաղթող ճանաչվեց Կապանի հավաքականը։Վերջնարդյունքում տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝1-ին տեղ՝ Կապան համայնքի մինի ֆուտբոլի հավաքական՝ պարգևատրումը 200․000 դրամ2-րդ տեղ՝ Քաջարան համայնքի մինի ֆուտբոլի հավաքական՝ պարգևատրումը 150․000 դրամ3-րդ տեղ՝ Մեղրի համայնքի մինի ֆուտբոլի հավաքական՝ պարգևատրումը 100․000 դրամ։Մրցաշարի փակման արարողությանը ներկա էր նաև Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel ... Մանրամասն
28.03.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բնակիչներ հաշվի առնելով 2022-2023թթ թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման հուշաթերթը:                                   ՀՈՒՇԱԹԵՐԹ   «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»1. Ինչ է թունաքիմիկատը1)Թունաքիմիկատը  թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների ... Մանրամասն
20.03.24 Հանրային քննարկում
 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ Հ0-110-Ն/ ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2024թ․ մարտի 29-ին, ժամը 12։00-ին Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք․Քաջարան, Լեռնագործների 4) տեղի կունենա «Մալկես» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լեռնաձորի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Մալկես» տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա ... Մանրամասն
13.03.24 ՄԱՐՏԻ 13-Ը ՄԵԾՆ ԳՐՈՂ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է։
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ ... Մանրամասն
13.03.24 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉԱՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ

2024 թվականի մարտի 15-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ​ նստաշրջանի արտահերթ նիստը` հետևյալ օրակարգով․

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի համար արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին։
13.03.24 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉԱՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024 թվականի մարտի 20-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ​ նստաշրջանի հերթական նիստը` հետևյալ օրակարգով․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023 թվականի  տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին:«Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը ՎԱԶ 2121 մակնիշի տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար վարկային միջոցներ ներգրավելու մասին։  Հայաստանի ... Մանրամասն
09.03.24 "ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ 2024" մինի ֆուտբոլի մրցաշար` Սյունիքի մարզի քաղաքների միջև։
Մեկնարկեց "Քաջարան համայնքի ղեկավարի գավաթ 2024" մինի ֆուտբոլի մրցաշարը Սյունիքի մարզի քաղաքների միջև, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև N զորամասի ֆուտբոլի հավաքական թիմը։Մրցաշարի բացմանը ներկա էին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanը, ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի աշխատակիցներ` գլխավորությամբ բաժնի պետ Գայանե Համազասպյանի, Քաջարանի պատվավոր քաղաքացի և սպորտային համայնքի երախտավոր Մերուժան Աթայանը, Կապանի համայնքապետարան/Kapan municipalityի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արշամ Սարգսյանը, հյուրեր և մարզաշխարհի ներկայացուցիչներ մարզի տարբեր բնակավայրերից։Մրցաշարի առաջին խաղի ... Մանրամասն
08.03.24 ՄԱՐՏԻ 8-Ի ՈՒՂԵՐՁ
Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ, սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա, մարտի 8-ի առթիվ:Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեր սերն ու ակնածանքն ուղղելու ձեր խոհեմության, համբերատարության, հոգատարության, սիրո ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար և արժևորելու ձեր բացառիկ դերը ազգապահպանության գործում: Անգնահատելի ու անուրանալի է ձեր դերը՝ նաև սերունդների դաստիարակության, կրթության, ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում:Առանձնահատուկ շնորհավորում եմ հանուն հայրենիքի մարտիրոսված մեր հայորդիների մայրերին, կանանց, քույրերին և դստրերին։ Հայ կինը խոնարհաբար տարել է և՛ դառնություն, և՛ վիշտ, սակայն երբեք չի կորցրել իր հոգու վեհությունն ու կանացիությունը։ ... Մանրամասն
08.03.24 ՄԱՐՏԻ 8-Ը ՔԱՋԱՐԱՆՈՒՄ
Մարտի 8-ին` Կանանց միջազգային տոնին Քաջարանի մշակույթի պալատը մարդաշատ էր։ Բարձրաճաշակ, տոնական և գեղեցիկ զարդարանքով նախամուտքը արդեն հուշում էր օրվա խորհրդի և գարնանային գեղեցիկ տոնի մասին։ Նախքան միջոցառման մեկնարկը՝ կանայք ծաղիկներ ստացան, իսկ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanը նախասրահում շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին։Միջոցառման հանդիսավոր մասը մեկնարկեց Քաջարանի հոգևոր հովիվ՝ տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ, այնուհետև իր շնորհավորական խոսքով հանդես եկավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine արհմիության ներկայացուցիչ Արթուր Պապյանը։Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի օրվա ուղերձից հետո՝ հայտնի և սիրված հանդիսավար ... Մանրամասն
06.03.24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ՝ ՊԱՐՈՆ ԱՈԿԻ ՅՈՒՏԱԿԱՅԻ ԱՅՑԸ ՔԱՋԱՐԱՆ։
23.02.24 ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐՎԱ ՈՒՂԵՐՁ։
Սիրելի՛ հայրենակիցներ,ի սրտե շնորհավորում եմ ձեզ` Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:Օր, որը մեծ խորհուրդ և նշանակություն ունի մեր սերունդների համար։Փետրվարի 23-ը մեր համար և մեր ընկալումներում մնում է նվիրական օր` մեր ավագ սերնդի կողմից Խորհրդային բանակին ու հայրենիքին մատուցած ծառայությունների առումով, որի մեծ փորձով դրվեց նաև նորանկախ Հայաստանի ԶՈՒ հիմնարկեքը։Ձեզնից յուրաքանչյուրը` հողի մշակ, թե բանվոր, շինարար, թե ուսուցիչ, բժիշկ, թե գիտաշխատող, նույնիսկ այն հայ փոքրիկ մանուկը, որն այսօր ծնվել է` հայրենիքի պաշտպան է։Ես առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինծառայողներին` աչքի առաջ ունենալով մեր հերոս պապերի ու հայրերի օրինակը, ովքեր իրենց ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10


Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner