Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.04.24 ԱՊՐԻԼԻ 24՝ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Հարգելի քաջարանցիներ,
Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի 109–րդ տարելիցին ընդառաջ՝ ս/թ ապրիլի 24–ին, ժամը 12։00–ին հարգանքի տուրք կմատուցվի՝ Քաջարանի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
23.04.24 ԱՊՐԻԼԻ 27՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ

Հարգելի քաջարանցիներ, ՀՀ քաղաքացու օրվան ընդառաջ՝ ս/թ ապրիլի 27–ին, ժամը 11։00–ին՝ Քաջարանի մշակույթի պալատում տեղի կունենա հանդիպում– քննարկում 14–30 տարեկան երիտասարդների հետ։ Այնուհետև՝ ժամը 13։00–15։00, Քաջարանի արվեստի դպրոցում տեղի կունենա ցուցահանդես և համերգային ծրագիր՝ արվեստի դպրոցի սաների կատարմամբ։ 

23.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ   «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը, Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ համատեղ, հայտարարում է ունկնդիրների հավաքագրում՝ «Արտահանման առաջնորդներ: Արտահանման գործընթացների արդյունավետ կառավարման հմտությունների զարգացում» որակավորման բարձրացման ծրագրին մասնակցության համար: Դասընթացներն իրականացվում են Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում՝ ռուսաց լեզվով (հասցե՝ փ. Արզումանյան, 5/2, Երևան, ՀՀ): Ծրագրին կարելի է միանալ նաև օնլայն ռեժիմով:   Ծրագրի տևողությունը 8 շաբաթ է, դասընթացներն անցկացվում են շաբաթական 2 անգամ՝ ... Մանրամասն
22.04.24 ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի (այսուհետ` Համայնք) ղեկավարը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն  զբաղեցնելու համար. 1.ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՔաջարանի համայնքապետարանի աշխատակազմիքաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման  բաժնի պետ (ծածկագիր` 2.1-2)    Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի  ... Մանրամասն
22.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, Քաջարանի համայնքապետարանում գործարկված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (ՀԿՏՀ) նոր տարբերակում ներառված են նոր, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1218-Ն և 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշումներով սահմանված ծառայություններ․Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում։Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում։Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում։Տրանսպորտային միջոցի ... Մանրամասն
19.04.24 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024 թվականի ապրիլի 26-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ​ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով․  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակային հաշվետվության կատարման մասին։Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցն  անհատույց օգտագործման տրամադրելու մասին։  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան ... Մանրամասն
09.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ժողովրդագրական ներկայիս իրավիճակի բարելավման նպատակով իրականացնում է պետական աջակցության մի շարք ծրագրեր /Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ.ծրագիր, ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ.ծրագիր/: Համայնքի՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին իրազեկում ենք կառավարության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագրերի և դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:      Միաժամանակ առաջարկում ենք  քաղաքացիներին  բջջային հեռախոսներում   «irazekum »   բջջային հավելվածի  ... Մանրամասն
08.04.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից  ներկայացված՝  2024 թվականի ապրիլի 17-ին ժամը 10։00-ին  Քաջարանի մշակույթի պալատում  (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա  «ՀՀ Սյունիքի մարզի 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկում։

07.04.24 ԱՊՐԻԼԻ 7-Ի ՈՒՂԵՐՁ
Սիրելի կանայք, սիրելի մայրեր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա` Ապրիլի 7-ի կապակցությամբ, որը մենք նշում ենք նաև որպես Մայրության և գեղեցկության տոն:Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր, և այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է:Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան և սյուն, իսկ ամուսնու համար՝ թև ու թիկունք: Այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին` իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:Մեր ազգային նկարագիրը ձևավորող անկյունաքարերից մեկը եղել և միշտ կլինի հայ ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը: ... Մանրամասն
07.04.24 ԱՊՐԻԼԻ 7–ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՔԱՋԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Քաջարանի արվեստի դպրոցում կազմակերպվեց տոնական համերգ` օրվա խորհրդին համահունչ։
Կրկին բեմում փայլեցին արվեստի դպրոցի սաները` գեղեցիկ և անմոռանալի պահեր պարգևելով մայրերին, կանանց, քույրերին և ներկաներին։
Համերգին ներկա էին նաև` հանուն հայրենիքի կյանքը չխնայած մեր հայորդիների մայրերը, կանայք և դստրերը։
05.04.24 ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՐԻՆ
Գարնանային մեկամսյակի շրջանակներում՝ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆի աշխատակազմի՝ Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժինը կազմակերպել էր "Ասմունքի մրցույթ" ՝ մայրական խորագիրը կրող թեմայով, որին մասնակցության հայտ էին ներկայացրել Քաջարան համայնքի՝ Գեղի, Բաբիկավան, Ձագիկավան, Լեռնաձոր բնակավայրերի և Քաջարան քաղաքի թիվ 1 և թիվ 2 հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտներ։Ժյուրիի կազմում ընգրկված էին՝ համայնքի արվեստի, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի ավագանու ներկայացուցիչ։ Մրցույթին մասնակցեցին վերոնշյալ դպրոցների ավագ դասարանների թվով 24 ամենատարբեր տարիքի աշակերտներ և բոլորն էլ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel ... Մանրամասն
04.04.24 ԱՊՐԻԼԻ 7–ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հարգելի քաջարանցիներ,
Մայրության և գեղեցկության տոնին՝ ապրիլի 7–ին, Քաջարանի արվեստի դպրոցում, ժամը 17։00–ին տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված օրվա խորհրդին։
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու։
Մուտքն ազատ է։
04.04.24 ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ԱՊՐԻԼԻ 7–ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հարգելի քաջարանցիներ
Հայտնում ենք ձեզ, որ 2024թ. ապրիլի 5-ին, ժամը՝ 15:00-ին ԶՊՄԿ մշակույթի պալատում տեղի կունենա Քաջարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված Քաջարան համայնքի դպրոցների բարձր դասարանների աշակերտների ասմունքի մրցույթ՝ նվիրված կանանց միամսյակին:
Մուտքը՝ հրավիրատոմսով:
03.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Հարգելի տնտեսվարողներ,հայտնում ենք, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝2. Սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, այդ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի և պահպանի սույն հոդվածի 3-րդ մասում շարադրված՝ վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) (անգլերեն տարբերակը՝ НАССР — Hazard Analysis ... Մանրամասն
31.03.24 Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ` զատում, բաժանում, մեղքերից ազատում և վերադարձ առ Աստված։ Եվ թող Աստծո լույսը ճառագի բոլորիս օջախներում։
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
31.03.24 Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ սուրբ Զատիկը հավուր պատշաճի նշվեց Քաջարանում։

Լուսանկարների շարք

30.03.24 Ավարտվեց "ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ 2024" մինի ֆուտբոլի մրցաշարը` Սյունիքի մարզի քաղաքների միջև։
Մարտի 30-ին կայացավ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆի՝ Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի կողմից կազմակերպված "ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ 2024" մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղը՝ Կապանի և Քաջարանի հավաքականների միջև, որտեղ հաղթող ճանաչվեց Կապանի հավաքականը։Վերջնարդյունքում տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝1-ին տեղ՝ Կապան համայնքի մինի ֆուտբոլի հավաքական՝ պարգևատրումը 200․000 դրամ2-րդ տեղ՝ Քաջարան համայնքի մինի ֆուտբոլի հավաքական՝ պարգևատրումը 150․000 դրամ3-րդ տեղ՝ Մեղրի համայնքի մինի ֆուտբոլի հավաքական՝ պարգևատրումը 100․000 դրամ։Մրցաշարի փակման արարողությանը ներկա էր նաև Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel ... Մանրամասն
28.03.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բնակիչներ հաշվի առնելով 2022-2023թթ թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման հուշաթերթը:                                   ՀՈՒՇԱԹԵՐԹ   «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»1. Ինչ է թունաքիմիկատը1)Թունաքիմիկատը  թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների ... Մանրամասն
20.03.24 Հանրային քննարկում
 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ Հ0-110-Ն/ ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2024թ․ մարտի 29-ին, ժամը 12։00-ին Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք․Քաջարան, Լեռնագործների 4) տեղի կունենա «Մալկես» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լեռնաձորի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Մալկես» տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա ... Մանրամասն
13.03.24 ՄԱՐՏԻ 13-Ը ՄԵԾՆ ԳՐՈՂ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է։
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10


Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner