Այսօր: Շաբաթ, 24 Օգոստոսի 2019թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1782
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.08.19 ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ <<ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ - 2019>>
Քաջարանում ուսանողական թեժ ամառ է. ծրագրում ընդգրկված շուրջ 100 ուսանողներ ոչ միայն իրենց հանգիստն են անցկացնում հարազատ Քաջարանում, այլև հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնություններով ու գաղափարներով: Ակնհայտ է, որ ունենք նոր մտածողությամբ, համարձակ ու անկաշկանդ, նաև զարգացած ու պատասխանատու երիտասարդ սերունդ: Դե իսկ համայնքային իշխանությունն ուրախությամբ ասպարեզ է տալիս այս փայլուն երիտասարդությանը՝ դրսևորվելու, գործելու, կայանալու: <<Ուսանողական ամառ>>-ը մեկնարկեց այս տարի օգոստոսի 6-ին: Համայնքի ուսանողությունն ակտիվորեն ներգրավված էր: Կազմակերպիչն ու պատասխանատուն համայնքի ղեկավարի խորհրդական Արմենակ Հայրապետյանն էր: Հագեցած ու հետաքրքիր օրակարգ ունեին: Հաշվի էին առնվում ուսանողների ... Մանրամասն
30.07.19 ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 4 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Հուլիսի 30֊ին կայացավ Քաջարան համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստը:Նիստի ընթացքում քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը`1.Քաջարան համայնքի ավագանու 2018թ դեկտեմբերի 21-ի « Քաջարան  համայնքի 2018թ բյուջեն հաստատելու մասին,,  թիվ 74-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /Զեկ Ս․ Անդրեասյան/2. Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես ,,Անհայտ,, քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին/ Զեկ Վ․ Գրիգորյան /3.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը հրապարակային սակարկություններով/ աճուրդով/ վաճառելու մասին / Զեկ Վ․ Գրիգորյան/4.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ... Մանրամասն
26.07.19 Հայտարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման» բաղադրիչի շրջանակներում հայտարարում է տնային տնտեսությունների միջև փոքր ծավալի բիզնես-ծրագրերի մրցույթ:Մրցույթն իրականացվելու է 16 թիրախային բնակավայրերում․ Մեղրի խոշորացված համայնքից՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք, Կարճևան, Կուրիս և Գուդեմնիս, Քաջարան խոշորացված համայնքից՝ Գեղի, Նոր Աստղաբերդ, Լեռնաձոր, Քաջարանց, Կապան խոշորացված համայնքից՝ Ձորաստան և Գեղանուշ, Գորիս խոշորացված համայնքից՝ Վերիշեն, Սիսիան խոշորացված համայնքից՝ Նժդեհ, Շենաթաղ և Դաստակերտ ։Մեկ փոքր ծավալի բիզնես-ծրագրի համար տրամադրվող գումարի չափը կազմում է 300.000 -700.000 ... Մանրամասն
25.07.19 ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30 -Ի ԹԻՎ 4 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 1.Քաջարան համայնքի ավագանու 2018թ դեկտեմբերի 21-ի « Քաջարան  համայնքի 2018թ բյուջեն հաստատելու մասին,,  թիվ 74-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /Զեկ Ս․ Անդրեասյան/2.«Քաջարանի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման» 2019թ ծրագրում փոփոխություն կատարելու մասին  / Զեկ Գ․ Գաբրիելյան/3.,,Քաջարանի Կոմունալ տնտեսություն,, ՓԲԸ-ին ,,բելառուս +82,1,, մակնիշի տրակտորը անհատույց օգտագործման տրամադրելու մասին / Զեկ Զ․ Առաքելյան/4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց 157 հասցեում գտնվող մաքրման կայանն ու շենք շինություններ և սպասարկման 1,44283 ... Մանրամասն
06.07.19 ՀԱՅԿԱԿԱՆ <<ԿՈԽ>> ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ
Հուլիսի 6-ին Քաջարանում առաջին անգամ կայացավ հայկական <<Կոխ>> ըմբշամարտի առաջնություն: Կոխը ավանդական հայկական մարզաձև է, ժամանակին սիրված և տարածված մեր ժողովրդի շրջանում, և այսօր Հայկական <<Կոխ>> ըմբշամարտի ֆեդերացիան ցանկանում է վերականգնել լավագույն ավանդույթները, մասսայականացնել մարզաձևը, բացահայտել լավագույն մարզիկներին, համալրել հավաքական թիմերը: Կայացած առաջնության շնորհիվ այս նպատակները, կարելի է ասել, շոշափելի իրականություն դարձան: Զանգեզուրի պղնաձամոլիբդենային կոմբինատի և Քաջարան համայնքի ղեկավարությունը համագործակցված աջակցություն ցուցաբերեցին առաջնության կայացմանը՝ պատշաճ մակարդակով իրականացնելով կազմակերպական աշխատանքները: Մասնակիցները Քաջարան էին ժամանել ... Մանրամասն
05.07.19 Աշխատանքային հանդիպում Սյունիքի մարզպետի հետ

Հուլիսի 4-ին աշխատանքային այցով Քաջարանում էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Մարզպետը հանդիպեց ՏԻՄ աշխատակիցների հետ, քննարկեց աշխատանքային բնույթի տարբեր հարցեր, ծանոթացավ համայնքային գործընթացներին, հուլիսի 5-ին Քաջարանում կայանալիք <<Կոխ>> ըմբշամարտի հանրապետական առաջնության նախապատրաստական աշխատանքներին: Հունան Պողոսյանը համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ շրջեց քաղաքում, տեղեկացավ համայնքի շինարարական աշխատանքների ու բարեկարգումների ընթացքի մասին:

05.07.19 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ Եւ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ
Հունիսի 4-ին ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ Քաջարանի համայնքապետարանում կայացավ տեղեկատվական սեմինար՝ Տեղական զարգացման ծրագրի թեմայով: Սեմինարին մասնակցում էին ՏԻՄ ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների, համայնքի երիտասարդության ներկայացուցիչներ: Դասընթացավարներ Արամ Գրիգորյանը, Տաթևիկ Եղիազարյանը և Քնարիկ Գրիգորյանը ներկայացրին ծրագրի հիմնական դրույթներն ու ընթացակարգերը, ծրագրի ցիկլը, մասնակցության հայտի ձևաչափը, ծրագրի իրականացմանն առնչվող այլ մանրամասներ: Մասնակիցները դիտեցին ինֆորմատիվ տեսահոլովակ: Սեմինարն ամփոփվեց գործնական աշխատանքով, հարց ու պատասխանով: Մեկնարկն ընթացավ ակտիվ ներգրավվածության, բուռն քննարկումների պայմաններում: Գործընթացը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4

0285-3-21-81

qajaran.syunik@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner