Այսօր: Ուրբաթ, 5 Հունիսի 2020թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 691
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.06.20 ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ

Քաջարանում վերսկսվել են նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով մեկնարկած ճանապարհաշինարարական աշխատանքները։ Նախատեսված է ամբողջությամբ ասֆալտապատել Լեռնագործներ փողոցը եւ մասնակի՝ Խանջյան փողոցը։ Կատարվում է փողոցների հարթեցում, խճապատում, երկշերտ ասֆալտապատում։

04.06.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի’ համաքաղաքացիներ, Քաջարանում խմելու ջրի հետ կապված խնդիրն առաջացել ՊՆ սահմանային հենակետ տանող նոր ճանապարհ բացելու հետեւանքով. հողային շերտի տեղաշարժի արդյունքում պղտորվել է ստորջրյա ավազանը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը, միաժամանակ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ հիմնախնդրին։ Նաեւ իրազեկում ենք, որ կատարվում է ջրի կանոնավոր ֆիլտրացում եւ ախտահանում, լաբորատոր փորձաքննությունը հավաստում է, որ ջուրն անվտանգ է կենսական օգտագործման համար։

03.06.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Քաջարանի համայնքապետարանն աշխատակիցների անմիջական մասնակցությամբ համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումներ եւ իրազեկման աշխատանքներ է իրականացնում բնակիչների ու տնտեսվարող սուբյեկտների շրջանում։ Հարգելի՚ համաքաղաքացիներ, հորդորում ենք ստեղծված իրավիճակին վերաբերվել ամենայն լրջությամբ, պահպանել անվտանգության նորմերը, հետեւել հիգիենային։

02.06.20 Հայտարարություն՝ ՀԾ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ

 Հարգելի մրցույթի մասնակիցներ

     «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2020 թվականի հունիսի 08-ին ժամը 10․․00-ին հայտարարված մրցույթը  ժամանակավոր կասեցվել է:

  Մնացեք տանը և եղեք առողջ

01.06.20 ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՔԱՋԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է. շնորհավորում ենք բոլոր երեխաներին, մաղթում առողջ, անհոգ ու երջանիկ մանկություն։ Թող յուրաքանչյուր երեխա մեծանա խաղաղ ու անամպ երկնքի ներքո, համերաշխ ընտանիքում, լինի սիրված ու պաշտպանված։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Քաջարանում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշեցին նոր մտահղացմամբ։ Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհիվ մանուկներն զգացին տոնական օրվա բերկրանքը. փոքրիկների սիրելի մուլտհերոսներն այցելեցին բակեր ու դերային դրվագներով զվարճացրին երեխաներին՝ միաժամանակ պահպանելով համաճարակային անվտանգության նորմերը։ Մուլտհերոսները համայնքի ղեկավարի կողմից նաեւ նվերներ բաժանեցին երեխաներին։

28.05.20 ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Մայիսի 28-ին ողջ հայությոնը տոնում է Հանրապետության տոնը։ 1918 թվականին Առաջին Հանրապետության հռչակումը կարեւոր նշանակություն ունեցավ մեր հայրենիքի հետագա ճակատագրի համար. հայ ժողովուրդը դրանով հռչակեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքն ու կամքը։ Մայիսյան հաղթանակների փառահեղ պսակն է Սարդարապատը՝ բզկտված, հոշոտված, արնաքամ հայրենիքի հառնումը՝ շնորհիվ իր զավակների անսահման սիրո, նվիրումի, հերոսականության։ Պահպանե՚նք հազարավոր հայորդիների արյամբ ամրագրված՝ հայի դարավոր երազանքը՝ մեր անկախ պետությունն ու պետականությունը:
Շնորհավոր տոնդ, հայրենի՚ք

22.05.20 ՀԱՅՏԱՐԱՐՒԹՅՈՒՆ Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գրծընթացներում,,ծրագիր
Հարգելի՛ գործընկեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակում, հրավիրում է Ձեզ մասնակցելու դրամաշնորհային ծրագրերի փակ մրցույթի, որն ուղղված կլինի Նոր կորոնավիրուսային վարակի(COVID-19) հետևանքների հակազդման գործողությունների համատեքստում փոքրածավալ և նորարար նախագծերի իրականացմանը։Մանրամասներին և թեմատիկ ուղղություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով կամ կից ուղարկվող փաստաթղթում։Ծրագրային հայտեր կարող են ներկայացնել ՀՀ 52 բազմաբնակավայր համայնքներում գործունեություն ծավալող և ՄԱԶԾ ծրագրերի շահառու հանդիսացող անհատները և երիտասարդական խմբերը։ՄԱԶԾ ծրագրերի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ջանք չի խնայում համայնքի զարգացման համար
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ջանք չ
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4

0285-3-21-81

qajaran.syunik@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner