Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 468
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.12.19 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ /ՏԱՊ/ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Քաջարան համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանի / ՏԱՊ/-ի  և 2020 թվականի բյուջեի նախագծի  հանրային քննարկումը: Քննարկմանը ներկա էին Քաջարան համայնքի ղեկավարը,  համայնքապետարանի  ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, տնօրեններ, քաղաքացիներ: Համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին, հորդորեց ցուցաբերել ակտիվություն և հանդես գալ առաջարկներով: 2020 թվականի  ՏԱՊ-ը ներկայացրեց   Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի բնապահպանության,գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ՝ Գարեգին Գաբրիելյանը: ՏԱՊ-ը համայնքում առկա ... Մանրամասն
21.11.19 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
2019 թվականի դեկտեմբերի 5-ին` ժամը 15:00-ին,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում  տեղի կունենա հանրային  քննարկում: Բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում ենք մասնակցելու կայանալիք հանրային քննարկմանը:Օրակարգում`ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2020 թվականի Տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ) և 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման մասին. /Զեկ. Գ.Գաբրիելյան, Վ.Ազարյան/ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի 2020 թվականի աշխատակազմի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի, պաշտոնային դրույքաչափերի մասին. /Զեկ. Զ.Առաքելյան/ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի  ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ... Մանրամասն
13.11.19 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը աշխատանքային այց կատարեցին Քաջարան համայնք: Համայնքապետարանում կայացած հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներ: Մանվել Փարամազյանը ներկայացրեց համայնքի ընթացիկ խնդիրներն ու կատարման ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն 10-ը ծրագրերը, 2019 թվականի բյուջեի կատարման և սեփական եկամուտների ֆինանսական ամփոփ տվյալները: Քննարկվեցին նաև հաջորդ տարվա համար պլանավորած սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի նախագծերը: Հանդիպումն ընթացավ կառուցողական քննարկման, հարց ու պատասխանի ձևաչափով: Հունան Պողոսյանը ... Մանրամասն
12.11.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՅՈՒՐԵՐՆ ԷԻՆ IQ ՔԱՋԱՐԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Այսօր համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը համայնքապետարանում հյուրընկալեց Քաջարանի IQ կենտրոնի սաներին՝ կենտրոնի ղեկավարի և մարզիչների հետ: Կենտրոնի երեք սաներ պարոն Փարամազյանի հովանավորությամբ օրերս մասնակցել են Սոչիում կայացած IMG 2019, ISMA օլիմպիադաներին, արժանացել հաղթական հորիզոնականների, զբաղեցրել առաջին և երրորդ մրցանակային տեղեր: Համայնքի ղեկավարը կարևորեց Քաջարանում գործող IQ կենտրոնի կրթական. զարգացնող նշանակությունը երեխաների համար, հետաքրքրվեց սաների հաջողություններով, կենտրոնի գործունեությամբ, խոստացավ իր աջակցությունն անհրաժեշտության դեպքում: Մենթալ թվաբանության մարզիչն ու օլիմպիական երեք երեխաներն արժանացան համայնքի ղեկավարի կողմից պատվոգրերի ու դրամական խրախուսանքի:

09.10.19 «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագիրը 2019թ. նոյեմբերի 7-9-ը կազմակերպում է «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը՝ խրախուսելու բազմաբնակավայր համայնքներում տարաբնույթ խնդիրներին արձագանքող կանանց ակտիվ խմբերի ստեղծումը։#DEMOCoDesign Lab-ին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հայտերի ներկայացման ուղեցույցից, անցնելով հետևյալ հղումով` http://bit.ly/2Oiw0jM  :Լաբի նպատակն է մշակել նախագծեր բազմաբնակավայր համայնքներում կանանց մասնակցությունը խրախուսելու համար: Եռօրյա #DEMOCoDesign Lab-ի ընթացքում մրցույթով ընտրված մինչև 6 գաղափարները կներկայացվեն մասնակիցներին, նրանց օգնությամբ կմշակվեն և կդառնան ... Մանրամասն
07.10.19 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Քաջարանում նշեցին Ուսուցչի տոնն ու Գրադարանավարի օրը: Այս առիթով համայնքապետարանում կազմակերպվել էր հյուրասիրություն: Հրավիրվել էին համայնքի բոլոր դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, Քաջարանի գրադարանային միավորման աշխատակիցները: Հրավիրյալները մասնագիտական տոնի կապակցությամբ համայնքի ղեկավարի կողմից արժանացան պարգևների՝ դրամական խրախուսանք և շնորհակալագրեր: Գրադարանավարի օրվա առթիվ պարգևատրվեց <<Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում>> ՀՈԱԿ-ի ողջ կոլեկտիվը:

27.09.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Գեղիի միջնակարգ դպրոցը շնորհակալագիր հանձնեց համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին՝ դպրոցի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի և մշտական աջակցության համար: Առիթը համայնքի ղեկավարի նվերն էր դպրոցին: Երեխաներին տաք սննդով ապահովելու նպատակով վերջերս վերանորոգվել է դպրոցի ճաշարանը, իսկ պարոն Փարամազյանն իր կողմից կահույք, սպասք և խոհանոցային պարագաներ հատկացրեց ճաշարանին: Մանկավարժական, աշակերտական և ծնողական հանրույթը բարձր է գնահատում համայնքի ղեկավարի հոգատար վերաբերմունքը դպրոցի նկատմամբ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4

0285-3-21-81

qajaran.syunik@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner