Քննելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան 4-րդ փողոցի 11 հասցեի տարածքում <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 2020 թվականի մայիսի 15-ին ներկայացված նյութերը,
պարզեցի`
Վարչական իրավախախտում կատարած <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերությունը ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան թաղամասի 4-րդ փողոցի 11 հասցեում համայնքային սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,2012հա հողատարածքի վրա 01/11/2019թ Քաջարան համայնքի ղեկավարի կողմից վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո՝ շարունակել է կատարել նախորդ անգամ սկսած նույն վարչական իրավախախտումը ինքնակամ շինարարական աշխատանքներ․ 441,0քմ արտաքին մակերեսով ավտոտեխսպասարկման կայան և արդեն իսկ հիշյալ հողատարածքում առկա ավտոտեխսպասարկման կայանի երկրորդ հարկ՝ 142,0քմ մակերեսով, այսինքն կատարել է արարքներ, որոնք առաջացնում են պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ ենթակետի համաձայն: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,
որոշում եմ ՝
1. <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության տնօրեն Արման Մկրտչյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք`2 500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության տնօրեն Արման Մկրտչյանի կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին՝սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության տնօրեն Արման Մկրտչյանին ։