Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 210 հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33 և 34 հոդվածների, հաշվի առնելով Ք․Մարտիրոսյանի զեկուցագիրը
1. 2012թվականի մարտի 30-ին կնքված հողամասի սերվիտուտի (գրանցված է ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 1037) պայմանագիրը փոփոխել և կատարել լրացումներ հետևյալ բովանդակությամբ․ <<2․Կողմերի պայմաններ>> գլուխը փոփոխել <<2․Կողմերի իրավունքներ և պարտականություններով>>։ Նույն գլխում ավելացնել
2․1․Տրամադրողը իրավունք ունի
ա/պահանջել սերվիտուտի դադարում,եթե վերացել են դրա սահմանման հիմքերը, եթե վերացել են դրա սահմանման հիմքերը
բ/ դատական կարգով պահանջել դադարեցնել սերվիտուտը, եթե դրա հետևանքով նա չի կարող օգտագործել հողամասը իր նպատակային նշանակության համապատասխան։
գ/տիրապետել, տնօրինել և օգտագործել սերվիտուտով ծանրաբեռնված հողամասը։
2․2․Տրամադրողը պարտավոր է․
ա/չմիջամտել օգտառուի տնտեսական գործունեությունը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։
բ/2․4կետի գ/ ենթակետում նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ պահել օգտառուին։
2․3 Օգտառուն իրավունք ունի․
ա/ պահանջել պայմանագրի լուծում, եթե վերացել է դրա անհրաժեշտությունը։
2․4․Օգտառուն պարտավոր է․
ա/սերվիտուտի տրամադրման դիմաց նախատեսված վճարը մուծել հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակներին, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը։
բ/նախատեսված վճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր
օրվա համար տրամադրողին վճարել տուգանք՝ չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով։
գ/սերվիտուտով ծանրաբեռնված հողամասը օգտագործել՝ չխախտելով դրա նպատակային նշանակությունը։
Իսկ <<պայմանագրում 2․3 հողամասը սահմանափակ օգտագործման իրավունքը տրամադրում է կողմերին հիսուն տարի ժամկետով>> փոխարինել առանձին գլխի տեսքով ՝ <<Գլուխ 3։ Պայմանագրի գործողության ժամկետը։ Հողամասի սահմանափակ օգտագործման իրավունքը տրամադրում է կողմերին 50 /հիսուն տարի/ ժամկետով>>։
Ավելացնել <<Գլուխ 4։ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը։
Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանաիրը կնքելուց հետո և , որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղեկացնելով մյուս կողմին>>։
Պայմանագրի մնացած կետերը հաշվառել ըստ հերթականությամբ։
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է <<Օգտառու>>-ի կողմից:
3. Սույն որոշումն ընդունման պահից 30-օրյա ժամկետում պետական գրանցման չներկայացնելու դեպքում կհամարվի ուժը կորցրած։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: