Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 12.04.2001թ. <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին>> թիվ 286, ՀՀ Կառավարության 28.10.2010թ. <<Արոտավայրերից եվ խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին>> թիվ 1477 որոշումները և Արման Մահապանի Թադևոսյանի դիմումը`
որոշում եմ
1. 2019 թվականի նոյեմբերի 01-ից լուծված համարել Արման Մահապանի Թադևոսյանի հետ 2019 թվականի ապրիլի 01-ին կնքած՝ արոտավայրերից օգտվելու պայմանագիրը:
2. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Վերին Գիրաթաղ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտներից 22.8 հա հողամաս սույն թվականի նոյեմբերի 1-ից 1 /մեկ/ տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Լեռնաձոր գյուղի բնակիչ Արման Մահապանի Թադևոսյանին՝ տարեկան 51300 /հիսունմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: