Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 294-Ա

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՐՄԱՆ ԱՐՏԱԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 33, 34, 37 հոդվածների պահանջներով, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին, 135-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի դրույթներով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 36հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,  հաշվի առնելով համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները համաձայն որի` Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղի 5-րդ թաղամասի թիվ 6 տան բնակիչներ ՍԵՐՅՈԺԱ ՎԱՉԱԿԻ ԳևՈՐԳՅԱՆԻ և ԿԱՐԻՆԵ ՆՇԱՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ դուստրը` Սիրարփի Գևորգյանը և նրա ամուսինը Արտակ Պավլիկի Սահակյանը ամուսնալուծվել են 20/06/2011թ-ին,  ամուսնալուծությունից առաջ Արտակ Պավլիկի Սահակյանը լքել էր կնոջն ու նորածին որդուն և հեռացել ՀՀ-ից, ներկայումս Սիրարփի Գևորգյանն ունի նոր ընտանիք, իսկ նրանց անչափահաս որդու` Արման Արտակի Սահակյանի / ծնված` 26/06/2007. / դաստիարակությամբ և խնամքով զբաղվել են պապը՝ Սերյոժա Գևորգյանը և տատը՝ Կարինե Մելքոնյանը,

որոշում եմ.

1. Խնամակալություն սահմանել անչափահաս ԱՐՄԱՆ ԱՐՏԱԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ / ծնված` 26/06/2007թ./ նկատմամբ և պապին՝ ՍԵՐՅՈԺԱ ՎԱՉԱԿԻ ԳևՈՐԳՅԱՆԻՆ և տատին՝ ԿԱՐԻՆԵ ՆՇԱՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ճանաչել նրա խնամակալներ՝ մինչև  չափահաս դառնալը:

2. Համաձայն ՀՀ քաղաղացիական օրենսգրքի 38 հոդվածի պահանջների` պարտավորեցնել խնամակալներ` ԱՐՄԱՆ ԱՐՏԱԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ հոգալ խնամարկյալի ապրուստը, ապահովել նրա խնամքը, կրթությունը և դաստիարակությունը, պաշտպանել նրա իրավունքներն ու շահերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան