Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 298-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ՔԱՋԱՐԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/30 ՀԱՍՑԵՈՒՄ ՍՊԱՐՏԱԿ ԱՐՇԱՎԻՐԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 25,7Ք.Մ. ԱՐՏԱՔԻՆ /22,2Ք.Մ.ՆԵՐՔԻՆ/ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ՝ 0.00257 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>>թիվ 470-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018թվականի N 11 որոշումների, հաշվի առնելով Քաջարան քաղաքի Շահումյան փողոց թիվ 4 շենքի 29 բնակարանի բնակիչ Սպարտակ Արշավիրի Դանիելյանի դիմումը`որոշում եմ

1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան Շահումյան փողոցի թիվ 4/30 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N02082019-09-0034) Սպարտակ Արշավիրի Դանիելյանի կողմից ինքնակամ կառուցված 25,7ք.մ.արտաքին /22,2ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը 0.00257հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ ընդհանուր 49087 /քառասունինը հազար ութսունյոթ / ՀՀ դրամով, որից 25,7x0.11x10000 =28270 (քսանութ հազար երկու հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ ավտոտնակի և 25,7x 0.0135x 60000=20817 (քսան հազար ութ հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սպարտակ Արշավիրի Դանիելյանին: 2.Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան