Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 299-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Քննելով ՀՀ Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Աբովյան փողոցի 7շենքի 5 հասցեում Արմեն Ֆրոնտիկի Մարգարյանի  կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի    համայնքապետարանի աշխատակազմի   կողմից 2019 թվականի օգոստոսի 26-ին ներկայացված նյութերը /արձանագրություն թիվ 18, 26/08/2019/,

 

պարզեցի`

 

 Վարչական իրավախախտում կատարած Արմեն Մարգարյանը ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան համայնքի Աբովյան փողոցի թիվ 7 ենքի 5 հասեում ինքնակամ կառուցել է 10,2քմ ընդհանուր մակերեսով պատշգամբ,  այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը․․․ : 
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191
 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,   

 

որոշում եմ ՝

1Արմեն Ֆրոնտիկի Մարգարյանին  վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս 1-ին կետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք` 200.000 ( երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2.
Արմեն Ֆրոնտիկի Մարգարյանի կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: 
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական
  ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել
Արմեն Ֆրոնտիկի Մարգարյանին  

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳԾՈՎ                                             Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան