Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 297-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7/9/1/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՀԱՅԿ ԱՐԹՈՒՐԻ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարաման մասին 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 4-րդ մասով ,, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 12.04.2001թ.,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 286 որոշումը, Քաջարան  համայնքի ավագանու 26 դեկտեմբերի 2017թվականի 26-Ա որոշումը և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Լեռնագործներ փողոցի թիվ 7 շենքի 14 բնակարանի բնակիչ Հայկ Արթուրի Միրզոյանի դիմումը`որոշումեմ 

1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Շիրվանզադե  փողոցի թիվ 7/9/1/2 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ վկայական N 02072019-09-0013/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0,0020 հա հողամաս կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Լեռնագործներ  փողոցի թիվ 7 շենքի 14 բնակարանի բնակիչ Հայկ Արթուրի Միրզոյանին՝  ավտոտնակ կառուցելու համար:

 2.Հանձնարարել համայնքապետարանի քաղաքաշինության,  հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Վ.Գրիգորյանին` Հայկ Արթուրի Միրզոյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր 25/քսանհինգ/ տարի ժամկետով, տարեկան 20*1500*0.4=12000/տասներկու հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան