Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 380-Ա

ՄՀԵՐ ԶՈՀՐԱՊԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԿԱՎՃՈՒՏ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 16/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.07154 ՀԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ <<ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ>> ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 25-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 54-Ա որոշումը և հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 22-ին կազմակերպած աճուրդի թիվ 08 արձանագրությունը` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/9 հասցեում  գտնվող 09-038-0164-0005 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական 05102020-09-0022/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0,07154 հա հողամասը 75900 /յոթանասունհինգ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Մհեր Զոհրապի Առաքելյանին /AP 0377451, տրված 08.12.2015թ. 061 կողմից/: 

 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

2020թ. դեկտեմբերի  29
ք.Քաջարան