Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 271-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 145-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի N 01 //03593-2022 - 20/05/2022 գրությունը՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2019 թվականի մարտի 11-ի «Քաջարան համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N-32-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 145-Ա որոշմամբ հաստատված  N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի

2.Աշխատակազմի քարտուղարին՝

2.1.ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը.

3. Սույնորոշումնուժիմեջէմտնում Գարեգին Գաբրիելյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան