Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 77-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
<<ՔԱՋԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>ՀՈԱԿ _Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետի <<Նորմատիվ  ակտերի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ և 3-րդ  կետերի  դրույթներով,ավագանին որոշման նախագծի քվեարկության արդյունքներով,  որոշում է.

 <<Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ>>ՀՈԱԿ-ի կանոնադրության 3-րդ բաժնի

ա/ 18-րդ  կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 Հաստատություն ընդունվում են մինչև վեց տարեկան երեխաները՝ նախադպրոցական պետական կրթական չափորոշիչներով սահմանված տարիքային հենքի  և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խմբերում: Տարիքային հենքի վրա խմբերի ձևավորման անհնարինության դեպքում ձևավորվում են տարատարիք/խառը/խմբեր.Որոնց գործունեությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի  գերատեսչական  ակտերի պահանջներին համապատասխան:

բ/20-րդ կետ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 Հաստատություններն իրենց գործունեության ուղղություններին համապատասխան բաժանվում են հետևյալ տեսակների`

ա) մանկապարտեզ, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրեր և ապահովում է երեխաների խնամքը.

բ) հատուկ մանկապարտեզ` երեխաների ֆիզիկական և հոգեկան զարգացման շեղումների շտկման ծրագրերի գերակայությամբ.

գ) առողջարանային մանկապարտեզ` սանիտարահիգիենիկ, կանխարգելիչ և առողջապահական ծրագրերի գերակայությամբ.

դ) մանկական կենտրոն, որն իրականացնում է միայն նախադպրոցական կրթական ծրագրեր և խորհրդատվական ծառայություններ.

ե) համալիր մանկապարտեզ, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների մի քանի տեսակներ կամ խմբեր.

զ) կրթահամալիր, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական և այլ մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող մի քանի հաստատություններ.

է) մանկատուն, որն իրականացնում է ծնողազուրկ, ծնողական խնամքից զուրկ, սոցիալապես անապահով, անբարենպաստ ընտանիքների մինչև 6,5 տարեկան երեխաների խնամքը, դաստիարակությունը և ուսուցումը:

գ/37-րդ կետում կատարել  փոփոխություն և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  Տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է հաստատության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետի ա,բ և գ ենթակետերը  ուժի մեջ են մտնում  իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրանցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner