Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի ավագանին որոշում է՝․ 

Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`

ա/ ԼՕՏ1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 1-ին փ թիվ 99 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող  բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,2116 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 203140 /երկու հարյուր երեք հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:     

բ/ ԼՕՏ 2.   Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/9 հասցեում  գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությամբ 0,07154հա հողամասը ջերմոց կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 69000 /վաթսունինը հազար/ ՀՀ դրամ:     

գ/ ԼՕՏ 3.   Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/10 հասցեում  գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությամբ 0,13738 հա հողամասը անասնագոմ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 132000 /մեկ հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամ:     

 2.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner