Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 37-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N1918-Ն որոշման, ՙՙԶանգեզուրի ՊՄԿ՚՚ ՓԲԸ-ին՝ 2012թ. նոյեմբերի 27-ին թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտի 29,12,2016թ. փոփոխությամբ  և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին    որոշում    է.

1.                Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողերի փոխադրումը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝

ա) Քաջարան քաղաքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,4037հա այլ հողերից, գյուղատնտեսական նշանակության 56,83692հա արոտներից, անտառային նշանակության 86,95919հա անտառներից, անտառային նշանակության 0,72938հա այլ հողերից և ջրային նշանակության 0,30021հա հողերից,

բ) Քաջարան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 84,88832հա այլ հողերից, գյուղատնտեսական նշանակության 73,15761հա արոտներից, գյուղատնտեսական նշանակության 1.4872հա վարելահողերից, գյուղատնտեսական նշանակության 1.4872հա խոտհարքներից, բնակավայրերի նշանակության 0.03186հա բնակելի կառուցապատման հողերից, բնակավայրերի նշանակության 0.49036հա ընդհանուր օգտագործման հողերից, բնակավայրերի նշանակության 0.06612հա այլ հողերից և ջրային նշանակության 0.00967հա հողերից,

գ) Լեռնաձոր գյուղում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 18.32702 հա արոտներից, անտառային նշանակության 12.15585հա անտառներից և ջրային նշանակության 0.22417հա:

 

 2.Համայնքի   ղեկավարին`   կազմել   և     օրենսդրությամբ     սահմանված     կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner