Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

Ծնվել է 1977թ. Մարտի 31-ին Քաջարան քաղաքում:

Միջնակարգ կրթությունը ստացել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1995-2000թթ. Սովորել և ավարտել է Գորիսի <<Սյունիք>> ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը; Ունի իրավաբան-իրավագետի որակավորում:

Ծառայել է ՀՀ զինված ուժերում, զորացրվել ՀՀ ԶՈՒ ավագի կոչումով: Զինվորական ծառայության ընթացքում արժանացել է շնորհակալագրերի, խրախուսական պատվոգրերի:

1994-1995թթ. <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասում աշխատել է փոխարկիչի մեքենավար: 2002-2003թթ. Եղել է Քաջարան համայնքի ավագանու անդամ: 2003-2008թթ աշխատել է Քաջարանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ, 2008-2016թթ գլխավոր մասնագետ-իրավաբան՝  3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանով:

Մասնակցել է բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացմանը ՀՀ տարբեր մարզերում և ԼՂՀ հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

Քառօրյա պատերազմի օրերին մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը, համաքաղաքացիների հետ կազմակերպել օգնություն, տեղափոխել ԼՂՀ սահմանային առաջնագիծ:

2020 թ-ի 44 օրյա պատերազմին գլխավորել է Քաջարան քաղաքում ձևավորված կամավորականների գումարտակը և մասնակցել մարտական գործողություններին՝ Ջրականից մինչև Կովսական։

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ <<Վազգեն Սարգսյան>>, Արցախի Մայրության կոմիտեի <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> հուշամեդալներով:

 "Համայնքային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք" անվանակարգում, 2022 թ-ի դեկտեմբերին արժանացել է "Որակի նշան 2022" մրցանակին։

2016 թ. Նոյեմբերի 18-ին ստանձնել է Քաջարանի քաղաքապետի պաշտոնը: Համայնքի խոշորացումից հետո՝ 2017 թ-ի նոյեմբերի 5-ին ընտրվել է արդեն Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար։ 2022 թ-ի սեպտեմբերի 25-ին, իր առաջնորդած՝ "Դեպի միասնություն" դաշինքով մասնակցել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններին և վերընտրվել Քաջարան համայնքի ղեկավար։  

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝0285-3-21-81
Էլ. փոստ՝paramazyan1977@mail.ru
Գրել նամակ՝

Ընդունելություն

Ընդունելությունը անց է կացվում համայնքապետարանի նիստերի դահլիճում, ամսվա երկրորդ և չորորդ շաբաթվա  ուրբաթ օրերին, ժամը 12:00-ից:
Նախապես կատարվում է քաղաքացիների գրանցում:

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

(16.67 Կբ) Նախընտրական ծրագիր
(5.90 Մբ)
Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

3923

Լիազորությունների

Սկիզբ՝18/11/2016
Ավարտ՝

Կուսակցություն

Անկուսակցական

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner