Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 78-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 փետրվարի 2020 թվականի N 78-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ՔԱՋԱՐԱՆ ԳԱՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՄՈ ԼՅՈՎԱՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 247.79 Ք.Մ. ԱՐՏԱՔԻՆ /227.35Ք.Մ. ՆԵՐՔԻՆ/ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԽԱՆՈՒԹԸ՝ 0.03578 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի<<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> թիվ 470-Ն, 24.12.2003թ <<Բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11 որոշումների, հաշվի առնելով <<ՀՈՎԱՐՍ ՇԻՆ>> ՍՊԸ –ի կողմից 06.12.2019թ տեխնիկական եզրակացությունը և Քաջարան  քաղաքի Բակունց փողոցի  թիվ 3 շենքի, 26  բնակարանիբնակիչ  Կամո Լյովայի Ղազարյանի դիմումը`

1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի. Քաջարան Գայի  փողոցիթիվ  5/6/1  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N 30012020-09-0027) Կամո Լյովայի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 247.79 ք.մ. արտաքին /227.35 ք.մ. ներքին/ մակերեսով խանութը  0.03578 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման սպասարկման հողամասով՝  ընդհանուր    2.742.939 /երկու միլիոն յոթ հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր եռեսունինը/ ՀՀ դրամով, որից  247.79x0.11x90000 =2.453.121 (երկու միլիոն չորս հարյուր հիսուներեք հազար  հարյուր քսանմեկ ) ՀՀդրամխանութի  և      357.8x 0.0135x 60000= 289.819  (երկու հարյուր ութսունինը  հազար  ութ հարյուր տասնինը)  ՀՀ  դրամ հողամասի համար  ուղղակի  վաճառքի միջոցով օտարել Կամո Լյովայի Ղազարյանին:                                                                                                                                                                                                                                                                                               

2.Աշխատակազմի քաղաքաշինությանհողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն  իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.Օրինականացման համար սահմանված վճարները 30-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner