Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 08-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱԳԱՂԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 02-Ի ԹԻՎ 02 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին  որոշում Է`

  1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2021 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հաշվետվության կատարման մասին: /Զեկ. Վ.Ազարյան/
  2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզիՔաջարան համայնքիավագանու 2020թ.-ի դեկտեմբերի 22-ի թիվ 69-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: /Զեկ. Վ.Ազարյան/

3.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին: /Զեկ.Գ.Գաբրիելյան/

4.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի  2017-2022թթհնգամյա զարգացման ծրագրով նախատեսված 2020թ-ին կատարված աշխատանքները ի գիտություն ընդունելու մասին։ /Զեկ.Գ.Գաբրիելյան/

5.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նախագծի փոփոխությանը /սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի/SARD – 1200/ կառուցում և բացահանքի վերջնական եզրագծի փոփոխություն/ նախնական համաձայնություն տալու մասին։ /Զեկ. Գ. Գաբրիելյան/

6.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի <<Սյունիք 5>> միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Քաջարան խոշորացված համայնքի /Քաջարան քաղաք, Անդոկավան, Բաբիկավան, Ձագիկավան, Նոր Աստղաբերդ, Աջաբաջ, Գետիշեն, Ոչեթի, Գեղի, Գեղավանք, Կարդ, Կիցք, Վերին Գեղավանք, Քարուտ, Լեռնաձոր, Կավճուտ, Կաթնառատ, Ներքին Գիրաթաղ, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ և Քաջարանց բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 22-ի թիվ 06-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։ /Զեկ.Վ.Գրիգորյան/

7.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես <<անհայտ>> քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։ /Զեկ.Վ.Գրիգորյան/

8.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։ /Զեկ.Վ.Գրիգորյան/

9.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Քաջարան Գայի փողոց 2/2 հասցեում գտնվող տարածքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու և Քաջարան համայնքի ավագանու 27 ապրիլի 2020 թվականի թիվ 22-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։ /Զեկ.Վ.Գրիգորյան/

10.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի ներբնակավայրային օբյեկտը անվանափոխելու մասին։ /Զեկ.Վ.Գրիգորյան/

11. <<Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 62-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։ /Զեկ.Ք.Մարտիրոսյան/

12․ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների 4/4 հասցեում գտնվող տարածքի սպասարկման 0․01341 հա  հողամասի½ մասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին /Զեկ Վ Գրիգորյան /

 13․  Պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին / Զեկ ․ Մ Փարամազյան/


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner