Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 10-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշումով, հիմք ընդունելով Քաջարանի համայնքի ավագանու30 հուլիսի 2019 թվականի N 23-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնքի, քաղաք Քաջարան Ձագիկավան գյուղում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.08168 հա հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Ձագիկավան, 1-ին թաղամաս, 1/1 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: