Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> թիվ 470-Ն որոշումների և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 9 շենքի, 5 բնակարանի բնակչուհի Մարիետա Մաթևոսի Բադալյանի դիմումը` որոշում եմ
1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան Գետափնյա փողոցի թիվ 32 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N 19062018-09-0007) Մարիետա Մաթևոսի Բադալյանի կողմից ինքնակամ կառուցված 42,8 (քառասուներկու աբողջ ութ) ք.մ. արտաքին / 33.64 ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը 0.00214 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ ընդհանուր 64414 /վաթսունչորս հազար չորս հարյուր տասնչորս/ ՀՀ դրամով, որից 42,8x0.11x10000 =47080 (քառասունյոթ հազար ութսուն) ՀՀ դրամ ավտոտնակի և 21.4 x 0.0135 x 60000=17334 (տասնյոթ հազար երեք հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մարիետա Մաթևոսի Բադալյանին:
2.Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: