Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 268-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 օգոստոսի 2020 թվականի N 268-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԻՐԱԹԱՂ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,13ՀԱ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՀԱՎԱՆՈՑԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԵՎԻԿ ԱՐՍԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1328-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 22.1 կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, հաշվի առնելով, որ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող բնակելի տան տնամերձ հողմասի 0.13 հա հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարմանկաման վտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը և շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով "Հայաստանի ազգային արխիվ" ՊՈԱԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի 15.07.2020թ. թիվ ՍՆ-618, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.07.2020թ. տրված թիվ N ԱՏ-07072029-09-0256, Լեռնաձորի վարչական ղեկավար Ս.Պետրոսյանի կողմից 20.07.2020թ. տրված N-78 տեղեկանքները տեղեկանքները և Լևիկ Արսենի Խաչատրյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լևիկ Արսենի Խաչատրյանի  /ծնված՝ 22.07.1963թ., անձնագիր՝ AN0715619, տրված 15.11.2013թ., 041 կողմից/ իրավունքը վերականգնել բնակելի տան և շինությունների զբաղեցրած  և  սպասարկման համար անհրաժեշտ 0.13 համակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի չափով:

2. Սահմանազատված 0.13 հա մակերեսով հողամասի վրա գտնվող՝ 298.48  /երկու հարյուր իննսունութ ամբողջ քառասունութ/ քառ.մ. ներքին մակերեսով բնակելի տունը, 164.82 /մեկ հարյուր վաթսունչորս ամբողջ ութսուներկու/ քառ.մ. ներքին մակերեսով հավանոցը և 77.26 /յոթանասունյոթ ամբողջ քսանվեց/ քառ.մ. ներքին մակերեսով արհեստանոցը ճանաչել օրինական և համարել նրա սեփականությունը:

3. Բնակելի տանը, հավանոցին, արհեստանոցին  և սպասարկման հողամասին տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք գյուղ Ներքին Գիրաթաղ  1-ին փողոց,  տուն 3: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner