Սյունիքի մարզի Քաջարան համայնքի<<Սահակյան եղբայրներ>> ՍՊ ընկերությունը Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ Լեռնագործների փողոցում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված համայնքային նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցել է ջրային նշանակության հողամասից 77,9քմ և զբոսայգու տարածքից 24,2 քմ տարածք, որի համար Քաջարան համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կումնալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի կողմից կազմվել է թիվ 24 արձանագրությունը։ 18/12/2019թ նույն ստորաբաժանման պետի կողմից Քաջարան համայնքի ղեկավարին ուղղված զեկուցագրով վերհիշյալ վարչական խախտման համար խնդրվել է հանձնարարական։ 18/12/2019թ Քաջարանի համայնաքապետարանում հարուցվելէ վարչական վարույթ և նույն օրը <<Սահակյան եղբայրներ>> ՍՊԸ-ին ծանուցվել է 2019թ դեկտեմբերի23-ին, ժամը 11։00-ին վարչական վարույթի լսումներ անց կացվելու վերաբերյալ։ Նկատի ունենալով, որ վարչական վարույթի մասնակիցը վարույթի ծանուցումը ստացել էր նիստից հետո, ուստի լսումները տեղափոխվել է 2020թ․ հունվարի 17-ին, ժամը 11։00-ին։ Վարչական վարույթի մասնակից <<Սահակյան եղբայրներ>> ՍՊ ընկերությունը պատշաճ տեղկացվել էր նիստի օրվա և ժամի վերաբերյալ, սակայն չէր ապահովել իր մասնակցությունը։
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
2․Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի <<Սահակյան եղբայրներ>> ՍՊ ընկերությունը Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ Լեռնագործների փողոցում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված համայնքային նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցել է ջրային նշանակության հողամասից 77,9քմ և զբոսայգու տարածքից 24,2 քմ տարածք։ Հետևաբար անվիճելի է այն փաստը, որ <<Սահակյան եղբայրներ>> ՍՊԸ-ն վերոհիշյալ գործողությունները կատարել է ինքնակամ, որի համար մեղավոր է, ուստի և պետք է ենթարկվի պատասխանատվության
3․Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը․
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողմասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականություն։ Նույն հոդվածի 3-րդ մասի՝ համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասւմ գտնվող ինքնակամ կառույցը։
Համաձայն ՀՀ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպեսնաև կանխարգելու, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում դրանց հետևանքների վերացումը։
Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածի՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք`պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողեր են, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը, պետական մելիորատիվ համակարգերի կամ ջրային ֆոնդի կազմի մեջ մտնող ջրային օբյեկտների հողեր են, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը, ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարային և այլ տրանսպորտի համար առանձնացված շերտերի, էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողեր են։
Համաձայն ՀՀ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքների սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։ Նույն օրենսգրքի 219-1 հոդվածի տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154հոդվածի 1-րդ, 156հոդվածի 1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Համաձայն ՀՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհարաժեշտ փաստաթղթերը, բավարար ճափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն։
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բեված ապացույցները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,
|