Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 25-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 25-Ա


Զեկ. ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքիավագանին ո ր ո շ ու մ է՝

 Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու`

ա/ ԼՕՏ 1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 2-րդ փողոց 15/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 19052021-09-0059/ 0.0772հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 109600 /մեկ հարյուր ինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:  

բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փողոց 89 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 24052021-09-0035/ 0.15118 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 215000 /երկու հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:     

գ/ ԼՕՏ 3. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/11 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 17052021-09-0046/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակությամբ 0.06682հա հողամասը անասնագոմ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 62000 /վաթսուներկու հազար/ ՀՀ դրամ:

2.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner