Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 254-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2019 թվականի N 254-Ա

Հ Հ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳԵՏԱՓՆՅԱ 44 ՀԱՍՑԵՈՒՄ <<ԶՊՄԿ>>ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 1,26251 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն, 2003թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> թիվ 470-Ն որոշմամբ և հաշվի առնելով <<ՀՈՎԱՐՍ ՇԻՆ>> ՍՊԸ-ի 30.05.2019թ., 03.06.2019թ., տրված տեխնիկական եզրակացություններն ու <<ԶՊՄԿ>> ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ն. Ամբարյանի  դիմումը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2322533 վկայականի համաձայն ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան, Գետափնյա 44 հասցեում գտնվող <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին  սեփականության իրավունքով  պատկանող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության   1,26251 հա սպասարկման հողամասում ինքնակամ կառուցված  24,08 քառ.մ արտաքին /16,93 քառ.մ ներքին/ մակերեսով դիսպեչերանոցը , 16,31 քառ.մ արտաքին մակերեսով ծածկը, 53,98 քառ.մ արտաքին /51,69 քառ.մ ներքին/ մակերեսով կենցաղային շինությունը, 646,21 քառ.մ արտաքին  մակերեսով ՎՔԾ պահեստը, 12,25 քառ.մ արտաքին /9,45 քառ.մ ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը, 112,93 քառ.մ արտաքին /103,48 քառ.մ ներքին/ մակերեսով լիցքավորման կայանը, 97,65 քառ.մ արտաքին /91,38 քառ.մ ներքին/ մակերեսով յուղման կետը, 84,87 քառ.մ արտաքին /82,07 քառ.մ ներքին/ մակերեսով անցակետը, 16,6 քառ.մ. ընդհանուր արտաքին /16,46 քառ.մ ներքին/  մակերեսով 2 /երկու/ միավոր լիցքավորման կետերի և 497,69 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով 2 (երկու) միավոր հենապատերը,  որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի սեփականություն:

   1.1.Նշված շինությունները, որպես սեփականություն ձեռք բերելու համար շինարարություն իրականացրած <<ԶՊՄԿ>> ՓԲ Ընկերությանը առաջարկել վճարելու համայնքային բյուջե օտարման համար սահմանված հետևյալ վճարը՝ (24,08+16,31+53,98+646,21+12,25+112,93+97,65+84,87+16,6+497,69) x 0,11 x 15000 = 2 578 241 (երկու միլիոն հինգ հարյուր յոթանասունութ հազար երկու հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ  շինությունների համար:

2. Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner