Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 134-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2021 թվականի N 134-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Սյունիքի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021թ. հիմնական միջոցառումների պլան»-ի 5.4 կետի 5.4.2 ենթակետի՝հաստատված ՀՀ Սյունիքի մարզպետի 24.12.2020թ. N 307-Ա որոշմամբ, սույն թվականի մարտի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանհամայնքի Գեղիգյուղում անց է կացվելու շտաբային ուսումնավարժություն «Բնակչության տարահանման և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը խոշոր անտառային հրդեհների դեպքում»թեմայով: Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով,

  1. Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ նշանակել՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ՝Զոհրապ Առաքելյանին
  2. Շտաբը համալրել համապատասխան կազմավորումների հրամանատարներով, պատրաստ վիճակի պահել համայնքի ուժերը և միջոցները
  3. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ Քաջարանի համայնքապետարանի ղեկավար կազմին, Գեղի գյուղի վարչական ղեկավարին, կազմավորումների հրամանատարներին
  4. Հաստատել ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանը և ապահովել պլանով նշված միջոցառումների սահմանված ժամկետում կատարումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(35.05 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner