Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2017 թվականի N 39-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ <<ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ>> ՓԲԸ_Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԽՈՏԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենսգրքի 20-րդ  հոդվածի 1-ին մասի << Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի  Հանրապետության  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի  2007թ հոկտեմբերի 31-ի  << Պետական  կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված /օգտագործման համար ոչ պիտանի/ գույքի դուրսգրման կարգը հստատելու մասին>> թիվ 787-Ն  հրամանով հաստատված կարգի դրույթներով և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,   համայնքի ավագանին   որոշման նախագծի քվեարկության   կողմ- 6 ,  դեմ-չկա,  ձեռնպահ-չկա արդյունքներով,

ՈՐՈՇՈՒՄ է.-

1.Ընդունել ի գիտություն ,  որ համաձայն <<Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն>> ՓԲԸ-ի լրիվ մաշված  /օգտագործման համար ոչ պիտանի/ և գույքի դուրսգրման  / խոտանման/ , <<Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն>> ՓԲԸ-ին պատկանող  1 հատ ՎԱԶ 2121 մակնիշի /613 LL 01 /պետ համարանիշի ավտոմեքենան, 1 հատ ՈւԱԶ 452 մակնիշի /545UL 01/ պետ համարանիշի ավտոմեքենա, 1 հատ  ԷՕ  2621 մակնիշի / 15-66 SL / պետհամարանիշի էքսկավատորը լրիվ ֆիզիկական մաշվածության պատճառով հետագա շահագործման համար դարձել են ոչ պիտանի, դրանց հետագա օգտագործումն, իրացումը կամ օտարումն անհնար է և տնտեսապես աննպատակահարմար:

2.Ելնելով սույն որոշման 1-ին կետից, տալ թույլտվություն ՝ սահմնված կարգով <<Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն>> ՓԲԸ-ին պատկանող 1 հատ ՎԱԶ  2121 մակնիշի /613 LL 01 /պետ համարանիշի ավտոմեքենան, 1 հատ ՈւԱԶ 452 մակնիշի /545UL 01/ պետ համարանիշի ավտոմեքենա, 1 հատ  ЭО 2621 մակնիշի / 15-66 SL / պետհամարանիշի էքսկավատորը խոտանելու  և դուրս գրելու համար

3.Քաջարան համայնքի ղեկավարին խոտանման  և դուրս գրման գործընթացն ավարտելուց հետո միջոցներ ձեռնարկել համայնքի ավագանու որոշմամբ սույն որոշման 1-ին կետում նշված  տրանսպորտային միջոցները և էքսկավատորը << Քաջարանի համայնքի կոմունալ տնետսություն>>ՓԲԸ- գույքի ցանկում /գույքագրման համապատասխան փաստաթղթերում/ փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner