Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 343-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 նոյեմբերի 2019 թվականի N 343-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով ՀՀ Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղի Բարիկավանի տարածքում <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի    համայնքապետարանի աշխատակազմի   կողմից 2019 թվականի հոկտեմբեր 14-ին ներկայացված նյութերը,

պարզեցի`

 Վարչական իրավախախտում կատարած <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերությունը ՀՀ Սյունիքի մարզի   Քաջարան համայնքի  Լեռնաձոր գյուղի Բարիկավան թաղամասի 4-րդ փողոցի 1/1 հասցեում  սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,2012հա հողատարածքի վրա 19/01/2019թ Քաջարան համայնքի ղեկավարի կողմից վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո՝ շարունակել է կատարել  նախորդ անգամ սկսած  նույն վարչական իրավախախտումը ինքնակամ շինարարական աշխատանքներ 735,58քմ արտաքին մակերեսով մեկ հարկանի վարչական շենք և վերը նշված հողամասին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող  հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է 136,73քմ արտաքին չափերով վարչական շենք, 790,45քմ  մակերեսով ավտոտեխսպասարկման կետ և 30,23քմ մակերեսով հենապատ, այսինքն կատարել է արարքներ, որոնք առաջացնում են պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ ենթակետի և 154 հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի համաձայն: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,  

որոշում եմ ՝

1.      <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերությանը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք`2 500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2.       <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերությանը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով  նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք`400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով

3.      <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին՝սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: 
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական  ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։

4.      Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերությանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner