Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 28-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2018 թվականի N 28-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ԱՌԿԱ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N1918-Ն որոշման, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> N186-Ն հրամանի և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում   Է.

Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալի ուղղման առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է՝

1, Քաջարան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողերից 0,07813 հա /կադաստրային ծածկագիր 09-007-0351-0002-ից/  և  արոտավայրերից  5,00323 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-007-0351-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

 2,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից  0,16 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0614-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

 3,Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, անտառային նպատակային նշանակության թփուտներից  0,263 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0437-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԶՊՄԿ՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

4. Լեռնաձորբնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, անտառայիննշանակությանթփուտներից 0.74576 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0237-0001-ից/ ևարդյունաբերության, ընդերքօգտագործմանևայլարտադրականնշանակությանօբյեկտներիգյուղատնտեսականարտադրականնշանակության 0.05424 հա  /կադաստրային ծածկագիր 09-038-0237-0001-ից/ հողերից  փոխադրելէներգետիկայի, կապի, տրանսպորտիևկոմունալենթակառուցվածքներիհողերիկատեգորիա՝ <<էներգետիկայիհողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԿապան Էնեղժի՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

5,   Լեռնաձորբնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, անտառայիննշանակությանթփուտներից 0,4458 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-038-0239-0001-ից/ փոխադրելէներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի հողեր>> գործառնական նշանակությամբ, ՙՙԿապան Էնեղժի՚՚ ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արտադրական օբյեկտների սպասարկման համար:

 6,Համայնքի   ղեկավարին`   կազմել   և     օրենսդրությամբ     սահմանված     կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը:


Կողմ -9

ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner