Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 149-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2019 թվականի N 149-Ա

ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի գյուղի ճանապարհի հարակից տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող 0,10959հա հողամասում <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ /տնօրեն Էդիկ Օրբելյան, նույնականացման քարտ000265330/ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ կառուցել է 843մ երկարությամբ մոտ 1,2մ խորությամբ և 1,3մ լայնությամբ փորվածք՝ անցկացնելով 200մմ տրամագծով 800մ պոլիպրոպիլենային խողովակ, որից 700մ-ը ծածկվել է հողով, որի համար   Քաջարան համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կումնալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի կողմից կազմվել է թիվ 3 արձանագրությունը։ 26/02/2019թ նույն կառույցի պետի կողմից Քաջարան համայնքի ղեկավարին ուղղված զեկուցագրով վերհիշյալ վարչական խախտման համար խնդրվել է հանձնարարական։ 26/02/2018թ Քաջարանի համայնաքապետարանում հարուցվելէ վարչական վարույթ և նույն օրը   <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ին ծանուցվել է 2019թ մարտի 12-ին, ժամը 1100-ին վարչական  վարույթի լսումներ անց կացվելու վերաբերյալ։ Վարչական վարույթի մասնակից <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Սերյոժայի Գասպարյանը, /ՀՀ իրավաբանական անձի պետական ռեգիստրի վկայականթիվ 03Ա079163 և ՀՀ <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ ընկերության գործադիր մարմնի ղեկավար/, հայտնեց, որ  <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ն Կապանի խմելու Փ-500մմ ջրատարից օգտվելու համար 2003թ հոկտեմբերի 20-ին մասնակցել է ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց մրցույթի և ճանաչվել հաղթող, համաձայն մրցույթի կանոնների  Ընկերության ամսական հասույթի 10,5տոկոսը փոխանցվել է <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ին այնուհետև <<ՎիոլաՋուր>> ՓԲ ընկերությանը։ Հետագայում <<Վիոլա Ջուր>> ՓԲԸ փոփոխել է առաջարկված տեխնիկական պայմանները, որը կարող էր անբարենպաստ պայմաններ ստեղծել <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ի համար, ավելին՝ հնարավոր էր հետագայում ՀԷԿ-ի գոծունեության դադարում։ Հիշյալ խնդիրը վերացնելու համար <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ն դիմել է պատկան մարմիններին, սակայն ստացվել է միայն ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի պատասխանը այն մասին, որ  խմելու ջրի արտահոսքը պետք է ապահովել։ Իսկ <<ՎիոլաՋուր>> ՓԲԸ-ն հայտնեց, որ <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ն պետք է իր միջոցներով կառուցի ջրատարը։ Հիշյալ ընկերայն ջրամատակարարման դադարեցումը <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ին հասցրել է 11մլն դրամի վնաս։ Անդրադառնալով կառուցապատման ապօրինի իրականացմանը, ընկերության տնօրենը փաստեց, որ կառուցման ընթացքում  աշխատանքների որակի և տեխնիական պարամետրերի հսկողությաւնն իրականացնում էր <<Վիոլա Ջուր>> ՓԲԸ-ն, ուստի դրանով էր պայմանավորված ինքնակամ շինարարություն կատարելու մեջ Ընկերության թերացումը։ Միաժամանակ հայտնեց, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ, հայցում  է ներողամտությունը և խնդրում է վարչական պատասխանատվության չենթարկել/հիմք Քաջարան համայնքի ղեկավարին ուղղված Էդիկ Օրբելյանի գրավոր դիրքորոշումը/։

Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը

2Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի գյուղի ճանապարհի հարակից տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող 0,10959հա հողամասում <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊ ընկերությունը առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի առկայության  ինքնակամ կառուցել է 843մ երկարությամբ մոտ 1,2մ խորությամբ և 1,3մ լայնությամբ փորվածք՝ անցկացնելով 200մմ տրամագծով 800մ պոլիպրոպիլենային խողովակ, որից 700մ-ը ծածկվել է հողով, կազմված արձանագրությամբ հաստատված է այն հանգամանքը, որ պատվիրատուն հանդիսանում է <<ՎիոլաՋուր>> ՓԲԸ-ն, սակայն գործի քննության ընթացքում, համաձայն 07/09/2018թ <<Վիոլա Ջուր>> ՓԲ ընկերությունը օրենքով սահմանված կարգով  <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ի հետ չի կնքել որևէ պայմանագիր, որով կամրագրվեր կողմերի պատասխանատվության չափը, ավելին՝ այդ նույն գրությամբ ամրագրված է, որ <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ի առաջարկի ողջ պատասխանատվությունը կրում է Ընկերությունը։ Բացի այդ հիմնավորվել է նաև այն հանգամանքը, որ Քաջարանի համայնքապետարանում բացակայում է հիշյալ կառուցված 843մ երկարությամբ մոտ 1,2մ խորությամբ և 1,3մ լայնությամբ փորվածք բացելու և  200մմ տրամագծով 800մ պոլիպրոպիլենային խողովակ անցկացնելու վերաբերյալ շինարարական թույլտվության գրավոր դիմում։ Հետևաբար անվիճելի է այն փաստը, որ  <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ն վերոհիշյալ գործողությունները կատարել է ինքնակամ, որի համար մեղավոր է, ուստի և պետք է ենթարկվի պատասխանատվության

3Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի  1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողմասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական  նորմերի էական  խախտումներով կառուցված  կամ վերակառուցված  շենքը, շինությունը կամ այլ կառույցը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականություն։ Նույն հոդվածի 3-րդ մասի՝ համաձայն՝ հողամասի սեփականատերն  իրավունք ունի քանդելու իր հողամասւմ գտնվող ինքնակամ կառույցը։

Համաձայն  ՀՀ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային  առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված  գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես ն աև կանխարգելու, կասեցնում է  ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում դրանց հետևանքների վերացումը։

Համաձայն ՀՀ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքների սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է  տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։  Նույնօրենսգրքի 219-1 հոդվածի տեղական ինքնակառավարման  մարմինները իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 1541-րդ, 1561-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների  վերաբերյալ գործերը․․․

Համաձայն ՀՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի  26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։

Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո  վարչական մարմնի տրամադրության տակ  առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհարաժեշտ փաստաթղթերը, բավարար ճափով պարզաբանված  և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների  ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն։

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները  և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բեված ապացույցները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով, 

որոշում եմ ՝

1. <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ /տնօրեն Էդիկ Օրբելյան, նույնականացման քարտ000265330/ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք` 400.000 ( չորս  հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. <<Լեռ-Էքս-Էներգիա>> ՍՊԸ-ը /տնօրեն Էդիկ Օրբելյան/, տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: 
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական  ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել վարչական վարույթի մասնակիցներին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner