Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 16-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 ապրիլի 2021 թվականի N 16-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին  ՈՐՈՇՈՒՄ Է.

1 Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`

ա/ ԼՕՏ1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փ թիվ 80 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող  /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 09022021-09-0049/ 09-109-0018-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,03962 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 56300 /հիսունվեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:     

բ/ ԼՕՏ2. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փ թիվ 166 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող  /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 09022021-09-0050/ 09-109-0025-0110 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,50347 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 714500 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:     

գ/ ԼՕՏ3. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փ թիվ 167 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող  /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 09022021-09-0051/ 09-109-0025-0123 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,20512 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 291100 /երկու հարյուր իննսունմեկ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:     

2.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով։


Կողմ -7

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner