Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 326-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2019 թվականի N 326-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԳԵՏԻՇԵՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 48 <<ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ -ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,23 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն ՀՀ  Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն, 2003թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի , բնակարանների , անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> թիվ 470-Ն որոշումները և հաշվի առնելով <<ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Խաչատուր Ավետիսյանի  դիմումը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26082016-09-0002 վկայականի համաձայն ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնք Գետիշեն գյուղ 3-րդ փողոց թիվ 48 հասցեում  <<ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով  պատկանող էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների 0,23 հա էներգետիկայի  հողամասում ինքնակամ կառուցված  730,2ք.մ. արտաքին /560,69 ք.մ. ներքին/ մակերեսով գլխամասային հանգույցը, որի  պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  ճանաչել օրինական  և գրանցել որպես  <<ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի սեփականություն:

1.1. Նշված շինությունը, որպես սեփականություն ձեռք բերելու համար շինարարություն իրականացրած իրավաբանական անձ <<ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊ Ընկերությանըառաջարկել վճարելու համայնքային բյուջե գլխամասային հանգույցի օրինականացման համար հետևյալ վճարները՝ 730,2x0,035x15000=383355 (երեք հարյուր ութսուներեք հազար երեք հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ:

2.Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner