Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 307-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2021 թվականի N 307-Ա

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4 ՇԵՆՔԻՆ ԿԻՑ (ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼԻՑ ԴՈՒՐՍ) ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԴՐԱ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հ Հ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1855-Ն որոշման. 

ո ր ո շ ու մ  ե մ    

1.  Համայնքի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 4 բազմաբնակարան շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցները ճանաչել օրինական:                             

2.   Ընդունել ի գիտություն, որ համայնքի Քաջարան քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 4 բազմաբնակարան շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Վերոնշյալ շենքի և շենքի ծավալից դուրս բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքներին կից ինքնակամ  իրականացված կառույցների հողամասերը, որոնք համապատասխանում  ենՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1)-ին, 2)-րդ և 3)-րդ ենթակետերի պահանջներին և ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:     

4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով, ինքնակամ կառույցներն իրականացրած անձանց ծանուցել սույն որոշման մասին, կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողերի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման, քարտուղարության, ֆինանսական բաժինների վրա:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner