Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 136-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2021 թվականի N 136-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԿՈՒՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7/10 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԼԱՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՝ 0,00227 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2021 թվականի հունվարի 20-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» թիվ 23-Ն որոշման 4-րդ հոդվածի 8-րդ կետի ևՔաջարանհամայնքիավագանու 16 մարտի 2018թվականի N 11-Ա որոշումները, հաշվիառնելով Քաջարան  համայնքի, Քաջարան քաղաքի Բակունցի 7-րդ փողոց, բնակարան 13 բնակիչ Սլավիկ Մարտիրոսի Գևորգյանի դիմումը`

                                                                   ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Բակունց փողոցի թիվ 7/10 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N29012021-09-0011) Սլավիկ Մարտիրոսի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված 35,22 ք.մ. արտաքին /31,46 ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ 0.00227հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ ընդհանուր 57130 /հիսունյոթ հազար հարյուր երեսուն/ ՀՀ դրամով, որից  35,22x0,11x10000=38740 (երեսունութ հազար յոթ հարյուր քառասուն) ՀՀդրամ ավտոտնակի, և 22,7x0,0135x60000=18390 (տասնութ հազար երեք հարյուր իննսուն) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սլավիկ Մարտիրոսի Գևորգյանին։

2.Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner