Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 342-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 նոյեմբերի 2019 թվականի N 342-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ԶՈՒԳԱՐԱՆԸ ԵՎ ՀԵՆԱՊԱՏԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ մասերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամաբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին >> թիվ 731-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման  վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման`

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի Գայի փողոցում  գտնվող  0.06հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի վրա` ինքնակամ կառուցված 32.25քմ արտաքին /26.82 ք.մ. ներքին/ մակերեսով բնակելի տունը, 14.47քմ արտաքին /11.4 ք.մ. ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը, 1.92քմ արտաքին /1.27 ք.մ. ներքին/ մակերեսով զուգարանը և 5.79ք.մ. մակերեսով հենապատը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  ճանաչել օրինական  և գրանցել որպես  համայնքային սեփականություն:

 2. Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի Գայի փողոցում գտնվող 0.06հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

3. Վերը նշված բնակելի տանը, օժանդակ շինությանը, զուգարանին, հենապատին  և սպասարկման հողատարածքին տրամադրել հասցե՝  

Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան  համայնք, ք.Քաջարան Գայի փողոց  թիվ  13:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner